Продолжая использовать сайт, вы соглашаетесь на сбор файлов cookie. Подробнее в нашей Политике конфиденциальности
Принять
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

անձնական տվյալների մշակման վերաբերյալ

2026 թվականի հուլիսի 2-ի խմբագրությամբ

Սույն Համաձայնությամբ ես, secret-cult.com կայքի գործիքակազմի միջոցով հայտ
ներկայացնելով, հարցաթերթիկ լրացնելով, կայքում տեղադրված ձևաթերթերի կամ
ձևերի միջոցով տեղեկություններ տրամադրելով, ինչպես նաև իմ անձնական
տվյալների տրամադրմանն ուղղված կամ դրա հետ կապված այլ գործողություններ
կատարելով, ազատ կամահայտնությամբ և իմ շահերից ելնելով՝ secret-cult.com կայքում
համապատասխան դաշտում նշում կատարելու միջոցով համաձայնություն եմ տալիս
Շեստաևա Ռեգինա Յուրիի Ա/Ձ-ին (ՀՎՀՀ՝ 20159047, գրանցման համարը՝ 286.1566097,
գրանցման ամսաթիվը՝ 06-03-2026, ՁԿԴ՝ 56535199, գտնվելու վայրը՝ ԽՈՐԵՆԱՑՈՒ Փ.,
105/6 ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, 0018, ԵՐԵՎԱՆ, ՀՀ), այսուհետ՝ «Տվյալներ մշակող», մշակելու իմ
անձնական տվյալները հետևյալ պայմաններով։

1. Մշակման ենթակա անձնական տվյալները

Տվյալներ մշակողն իրավունք ունի մշակելու հետևյալ անձնական տվյալները՝

ա) ազգանունը, անունը, հայրանունը.

բ) հեռախոսահամարը.

գ) էլեկտրոնային փոստի հասցեն.

դ) բնակության հասցեն՝ անհրաժեշտության դեպքում.

ե) հարցաթերթիկներում, հայտերում և հետադարձ կապի ձևաթերթերում
Օգտատիրոջ կողմից նշված տեղեկությունները.

զ) կայքից օգտվելու և կայքի հետ փոխգործակցության վերաբերյալ
տեղեկությունները, այդ թվում՝ IP հասցեն, զննարկչի տվյալները, այցելված էջերի
վերաբերյալ տեղեկությունները, cookie ֆայլերը, ինչպես նաև այլ տեխնիկական
տվյալներ։

2. Անձնական տվյալների մշակման նպատակները

Անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով՝

ա) Օգտատերերի հայտերի և հարցաթերթիկների ընդունում, ուսումնասիրում և
մշակում.

բ) Տվյալներ մշակողի ծրագրերին, նյութերին և ծառայություններին հասանելիության
տրամադրում.

գ) պայմանագրերի կնքում, փոփոխում և կատարում.

դ) վճարումների ընդունում և մշակում.

ե) Օգտատիրոջ հետ կապի ապահովում, այդ թվում՝ հետադարձ կապի տրամադրում.

զ) ծանուցումների, տեղեկատվական հաղորդագրությունների և նյութերի ուղարկում.

է) Օգտատիրոջ առանձին համաձայնության առկայության դեպքում գովազդային և
տեղեկատվական հաղորդագրությունների ուղարկում.

ը) վերլուծական, վիճակագրական և մարքեթինգային ուսումնասիրությունների
իրականացում.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների
կատարում։

3. Անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները

Տվյալներ մշակողն իրավունք ունի անձնական տվյալների նկատմամբ իրականացնել
օրենքով թույլատրված ցանկացած գործողություն, այդ թվում՝ անձնական տվյալների
հավաքում, գրառում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում,
թարմացում, փոփոխում, հանում, օգտագործում, փոխանցում, ապանձնավորում,
արգելափակում, ջնջում և ոչնչացում։

Անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել ինչպես ավտոմատացված
միջոցների օգտագործմամբ, այնպես էլ առանց այդպիսի միջոցների օգտագործման։

4. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Տվյալներ մշակողն իրավունք ունի անձնական տվյալները փոխանցելու երրորդ
անձանց բացառապես Օգտատիրոջ առջև իր պարտավորությունների կատարման,
ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև սույն Համաձայնությամբ
սահմանված նպատակների իրականացման համար։

Այդպիսի երրորդ անձինք կարող են լինել, մասնավորապես՝

ա) վճարային ծառայություններ մատուցող անձինք և բանկերը.

բ) կայքի տեղադրման և սպասարկման հարթակները, այդ թվում՝ Tilda Publishing-ը,
հոսթինգի և կայքի տեխնիկական սպասարկման ծառայությունները.

գ) վերլուծական ծառայություններ մատուցող անձինք.

դ) էլեկտրոնային փոստի, հաղորդակցության և ծանուցումների ուղարկման
ծառայություններ մատուցող անձինք.

ե) Տվյալներ մշակողի կողմից ծառայությունների մատուցման, տեխնիկական
ապահովման կամ իր պարտավորությունների կատարման նպատակով ներգրավվող
այլ անձինք։

5. Անձնական տվյալների անդրսահմանային մշակումը

Օգտատերը տեղեկացված է և համաձայնում է, որ անձնական տվյալների մշակման
առանձին գործողություններ, անձնական տվյալների մշակման նպատակներից
ելնելով, կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության սահմաններից
դուրս գտնվող ծրագրային ապահովման, տեղեկատվական համակարգերի,
սերվերների կամ ծառայությունների օգտագործմամբ՝ ՀՀ օրենսդրության
պահանջների պահպանման պայմանով։

6. Համաձայնության գործողության ժամկետը

Սույն Համաձայնությունն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից այն տրամադրելու
պահից և գործում է մինչև Օգտատիրոջ կողմից Համաձայնության հետկանչման
պահը, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

7. Համաձայնության հետկանչումը

Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել սույն Համաձայնությունը՝
համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով Տվյալներ մշակողի էլեկտրոնային
փոստի հասցեին՝ info@secret-cult.ru։

Համաձայնության հետկանչումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ անձնական
տվյալների մշակման օրինաչափության վրա, որը Տվյալներ մշակողի կողմից
իրականացվել է մինչև Համաձայնության հետկանչման վերաբերյալ ծանուցման
ստացումը։

8. Համաձայնության հաստատումը

secret-cult.com կայքում տեղադրված ձևաթերթերը լրացնելու, իր անձնական
տվյալները տրամադրելու և համապատասխան դաշտում նշում կատարելու միջոցով
Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է սույն Համաձայնությանը, դրա
բովանդակությունն իրեն պարզ և հասկանալի է, և ինքը համաձայն է իր անձնական
տվյալների մշակմանը սույն Համաձայնությամբ սահմանված պայմաններով։

Օգտատերը նաև հաստատում է, որ ծանոթացել է secret-cult.com կայքում տեղադրված
Գաղտնիության քաղաքականությանը և ամբողջությամբ ընդունում է դրա
դրույթները.

9. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը

Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը նշված է Գաղտնիության
քաղաքականության մեջ։ Որպես մշակման իրավական հիմք են հանդիսանում նաև
Օգտատիրոջ կողմից տրամադրված սույն Համաձայնությունը և Օգտատիրոջ ու
Տվյալներ մշակողի միջև առկա կամ հնարավոր պայմանագրային
հարաբերությունները։

Անձնական տվյալների մշակումն իրականացվում է օրինականության,
նպատակայինության, համաչափության, տվյալների նվազագույն անհրաժեշտության
և անձնական տվյալների գաղտնիության ապահովման սկզբունքների
պահպանմամբ։

10. Անձնական տվյալների պահպանման ժամկետը

Անձնական տվյալների պահպանման ժամկետը նշված է Գաղտնիության
քաղաքականության մեջ։ Տվյալները պահպանվում են այն ժամկետով, որն
անհրաժեշտ է սույն Համաձայնությամբ սահմանված նպատակներին հասնելու,
Օգտատիրոջ հետ պայմանագրային հարաբերություններն իրականացնելու, Տվյալներ
մշակողի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև ՀՀ
օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները կատարելու համար։

Մշակման նպատակների իրականացումից հետո անձնական տվյալները ենթակա են
ջնջման, ապանձնավորման կամ ոչնչացման, եթե դրանց հետագա պահպանումը
պարտադիր չէ գործող օրենսդրության պահանջների պահպանման համար։

11. Օգտատիրոջ իրավունքները անձնական տվյալների մշակման կապակցությամբ

Օգտատերն իրավունք ունի Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված
կարգով՝

ա) Տվյալներ մշակողից ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների
մշակման փաստի, մշակման իրավական հիմքերի, նպատակների, եղանակների և
ժամկետների վերաբերյալ.

բ) պահանջելու իր անձնական տվյալների ճշգրտում, թարմացում կամ լրացում, եթե
դրանք թերի, ոչ ճշգրիտ կամ հնացած են.

գ) պահանջելու իր անձնական տվյալների արգելափակում, եթե դրանց ճշգրտությունը
վիճարկվում է կամ մշակումը կարող է իրականացվել օրենքի խախտմամբ.

դ) պահանջելու իր անձնական տվյալների ջնջում կամ ոչնչացում, եթե դրանք այլևս
անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար, մշակվել են
անօրինական եղանակով կամ Օգտատերը հետ է կանչել իր համաձայնությունը.

ե) հետ կանչելու անձնական տվյալների մշակման վերաբերյալ իր համաձայնությունը.

զ) իրականացնելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող ՀՀ
օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ։

12. Անձնական տվյալների մշակման դադարեցումը

Տվյալներ մշակողը դադարեցնում է Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը,
եթե՝

ա) իրականացվել են անձնական տվյալների մշակման նպատակները.

բ) Օգտատերը հետ է կանչել իր համաձայնությունը, և բացակայում է տվյալների
հետագա մշակման այլ օրինական հիմք.

գ) անձնական տվյալների մշակումը ճանաչվել է անօրինական.

դ) Տվյալներ մշակողի գործունեությունը դադարեցվել է կամ վերջինս
վերակազմակերպվել է այնպիսի եղանակով, որը բացառում է անձնական տվյալների
հետագա մշակումը.

ե) առկա են գործող օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր։

Մշակման դադարեցումից հետո Տվյալներ մշակողը ողջամիտ ժամկետում
ապահովում է անձնական տվյալների ջնջումը, ապանձնավորումը կամ ոչնչացումը,
եթե դրանց պահպանումը պարտադիր չէ օրենքով կամ անհրաժեշտ չէ Տվյալներ
մշակողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։

13. Տեղեկությունների տրամադրման և դիմումների ներկայացման կարգը

Օգտատերը կարող է անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցումներ,
պահանջներ կամ առարկություններ ներկայացնել՝ համապատասխան գրավոր
ծանուցում ուղարկելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ info@secret-cult.ru։

Տվյալներ մշակողը ուսումնասիրում է Օգտատիրոջ դիմումը և պատասխանում
Պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների
բացակայության դեպքում՝ օրենքով սահմանված ժամկետում։

14. Հավաստում

Իր անձնական տվյալները տրամադրելով՝ Օգտատերը հավաստում է, որ իր կողմից
ներկայացված տվյալները ճշգրիտ, ամբողջական և արդիական են, իսկ երրորդ
անձանց վերաբերյալ տվյալներ տրամադրելու դեպքում ունի այդպիսի տվյալներ
տրամադրելու անհրաժեշտ իրավական հիմք կամ համապատասխան
համաձայնություն։

Օգտատերը նաև հավաստում է, որ սույն Համաձայնության բովանդակությունն իրեն
հասկանալի է, ինքը տեղեկացված է անձնական տվյալների մշակման պայմանների, իր
իրավունքների և համաձայնությունը հետ կանչելու հնարավորության մասին.